Մայիսի 11-17-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 488 դեպք, որից 125-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 61, փլուզման՝ 3, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, հեղեղման, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 7, օձի հայտնաբերման՝ 30, ինքնասպանության փորձի՝ 13, կեղծ ահազանգի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 151, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 27, 105 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 50 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 87 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 50 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 79, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:









