Foto

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը

Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: