Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է․
«Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»: Արդյունքը նույնը կլիներ, բայց գոնե մի լավ ֆուրշետից կօգտվեր:
Հայաստանը Եվրատեսիլին 2006-ից 2017-ին մասնակցել է 11 անգամ և Եզրափակիչ փուլ չի անցել ՄԻԱՅՆ 1 անգամ: Դա կազմում է մասնակցության 9%-ը:
Մեծն թմբկահար վարչապետի օրոք 2018-ից 2026 թվականին Հայաստանը Եվրատեսիլին մասնակցել է 7 անգամ, որից 3 (ԵՐԵՔ) անգամը Եզրափակիչ չի անցել: Դա կազմում է մասնակցության 43%-ը:
Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ Մեծն թմբկահարի Հանրային հեռուստաալիքում տիրող «գերկոմպետենտ» կառավարման և իհարկե Սփյուռքի հայերի սատարման իսպառ կորստի մասին»:









