Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կցանկանար, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի և առաջարկել է հակամարտության կարգավորման հարցում իր աջակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նախագահ Սին ցանկանում է տեսնել գործարքի կնքումը։ Նա իսկապես ցանկանում է, որ այն կայանա։ Եվ նա առաջարկել է օգնություն։ Նա ասաց․ «Եթե որևէ կերպ կարող եմ օգնել, ես կցանկանայի դա անել»։ Նա իսկապես այդպես ասաց», — նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Չինաստանի առաջնորդը նաև կողմ է Հորմուզի նեղուցի բաց մնալուն։
«Յուրաքանչյուր ոք, ով այդքան շատ նավթ է գնում, ակնհայտորեն որոշակի հարաբերություններ ունի Իրանի հետ։ Բայց նա ասաց․ «Ես կցանկանայի օգնել։ Եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել, ես կցանկանայի դա անել»։ Նա ցանկանում է տեսնել Հորմուզի նեղուցը բաց», — հավելել է Թրամփը։









