Foto

Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում, քանի որ Վաշինգտոնը դրա կարիքը չունի, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք Չինաստանից օգնություն չենք խնդրում։ Մենք նրանց օգնության կարիքը չունենք», - ասել է Ռուբիոն NBC հեռուստաալիքին:

Նա նաև հավելել է, որ Թրամփը չինացի առաջնորդից որևէ բան չի խնդրել։