Foto

Քաղաքականության մեջ ամբողջ աշխարհում կարգուկանոն կա, հարց կա՝ թող իմ մասին խոսեն. Ծառուկյանը՝ Փաշինյանին

Քաղաքականության մեջ ամբողջ աշխարհում կարգուկանոն կա, որ երբեք ու երբեք ընտանիքի, երեխայի, ծնողի մասին չի կարելի խոսել, հարց կա՝ թող իմ մասին խոսեն: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:


Ես իմ «կլասը» չեմ գցելու երբեք, ոնց կամ, այդպես էլ մնալու եմ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՔՊ քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ մեկը կա, եկել, Բելառուսի նախագահին է պաշտպանում Հայաստանում, որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է ու հիմա փախած է։ Բռնելու ենք, բերենք, նստացնենք, լակո՛տ, չես փախնելու ոչ մի տեղ։ 

«Հերդ էլ քեզ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ չի փրկելու։ 

Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ՝ լակոտիդ Բելառուսից, վզից բռնած բերելու ենք պատասխանատվության»,-նշել էր նա։