Foto

UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել

Այսօր` մայիսի 12-ին UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակն անկախ քաշային կարգերից, որտեղ ամենազգալի անկումը գրանցել է Խամզաթ Չիմաևը:


ԱՄԷ-ն ներկայացնող մարզիկը նահանջել է միանգամից յոթ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 10-րդ տեղը: Այս նահանջն ուղղակիորեն կապված է UFC 328 մրցաշարում ամերիկացի Շոն Սթրիքլենդից մրցավարների ոչ միաձայն որոշմամբ կրած պարտության հետ: Սթրիքլենդն իր հերթին նորամուտը նշելով լավագույն տասնյակում՝ միանգամից հայտնվել է 7-րդ հորիզոնականում:

​Անկախ քաշային կարգերից լավագույն մարտիկների (Pound-For-Pound) աղյուսակում դիրքերի վատթարացում է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը: Թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը վարկանիշում նահանջել է երկու հորիզոնականով՝ հանգրվանելով 15-րդ տեղում:

Հիշեցնենք, որ օրերս Ծառուկյանն աջակցել էր պարտություն կրած իր ընկերոջը՝ Չիմաևին, իսկ ինքը հունիսի 15-ին որպես պահեստային մարտիկ սպասելու է Իլիա Թոփուրիա — Ջասթին Գեյջի տիտղոսային դիմակայությանը:

Pound-For-Pound վարկանիշի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1․​Իսլամ Մախաչև (Ռուսաստան)

2․Իլիա Թոփուրիա (Իսպանիա)

3․Ալեքսանդր Վոլկանովսկի (Ավստրալիա)

4․Ալեքս Պերեյրա (Բրազիլիա)

5․Պետր Յան (Ռուսաստան)

6․Թոմ Ասպինալ (Մեծ Բրիտանիա)

7․Մերաբ Դվալիշվիլի (Վրաստան)

8․​Շոն Սթրիքլենդ (ԱՄՆ)

9․Ջոշուա Վան (ԱՄՆ)

10․Խամզաթ Չիմաև (ԱՄԷ)։

Աղբյուրը՝ Armsport.am: