Foto

ԱՄՆ-ը այլընտրանք չունի, քան ընդունել Իրանի իրավունքները. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլընտրանք չունի, քան ընդունել Իրանի իրավունքները, որոնք ներկայացված են 14 կետից բաղկացած առաջարկում։

Իրանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ ցանկացած այլ մոտեցում անարդյունավետ կլինի, իսկ գործընթացի ձգձգումը ավելի թանկ կարժենա ամերիկացի հարկատուների համար։