Foto

«Էյէմ Ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կրկնակի ստուգում է իրականացվել «Էյէմ Ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան):

Արձանագրվել է, որ այստեղ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էյէմ Ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: