Foto

Մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք. Արարատ Միրզոյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, հասկանալիորեն կկատարենք, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան NEWS.am-ի հարցի՝ ինչպես է արձագանքում ՌԴ նախագահ Պուտինի հնչեցրած հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։

«Այսօր մայիսի 10-ն է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք։ Դա ուժի մեջ է»,-ասել է Միրզոյանը։