Foto

Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին

Իտալիայում ընթացող Sardinia World Chess Festival 2026 շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

Նախավերջին խաղափուլում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի կոչման կրկնակի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը հաղթեց 2613 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Լեոն Լյուկ Մենդոնկային: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Վերջին խաղափուլից առաջ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և գտնվում են առաջատարների շարքում:

Հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիկեյանը և գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն ունեն 6.5 միավոր:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 5.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 4.5 միավոր:

Վերջին խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 11:30-ին: