Քաղաքականության մեջ կա հետևյալը. եթե դու վախկոտ ես, եթե դու վախեցած ես, դու պատերազմի համար «է՛ստի համեցեք» ես: Այս մասին Գեղամասարի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Հիմա Հայաստանի իշխանությունը պատերազմի ամենամեծ սպառնալիքն է, որովհետև իր հետ շփվելով, նրան գնահատելով, հարևանը հասկանում է, որ դիմադրություն չի լինելու, որ դիմացը հարիֆ է, վախեցած, կզած, և եթե ուզում ենք մենք ոտքի վրա կանգնենք, գլուխ բարձրացնենք և ուզում ենք խաղաղություն ունենալ, որը մեր արժանապատվության հենարանը լինի, այդ խաղաղությունը, որի վրա պետք է կառուցես, ուրիշ տարբերակ չկա»,- ասել է նա։
Քոչարյանը նշել է, որ այս հողի վրա հարևանը աչք ունի և դա հնարավոր է փոխել հունիսի 7-ին։









