Սննդաբան Նատալի Ռիցոն պատմել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ամեն օր նուշ օգտագործելը։ Այս մասին նա խոսել է Today պարբերականի հետ։
Ռիցոյի խոսքով՝ նուշի ամենօրյա օգտագործումը դրական ազդեցություն ունի առողջության վրա։ Նա նշել է, որ մեկ բուռ նուշը (մոտ 30 գրամ) պարունակում է մոտ 6 գրամ սպիտակուց և 4 գրամ մանրաթել, ինչպես նաև վիտամին E-ի օրական պահանջի մոտ կեսը և մագնիումի մոտ 20 տոկոսը։ Մագնիումը կարևոր է սրտի առողջության և քնի որակի պահպանման համար։
Բարձր կալորիականության պատճառով բժիշկը խորհուրդ է տվել օրական օգտագործել ոչ ավելի, քան մեկ բուռ նուշ: Ռիցոն նշել է, որ 30 գրամ նուշում կա մոտ 160 կալորիա։
«Եթե դուք այն մարդկանց տեսակին եք պատկանում, ովքեր ուտում են երեք բուռ ընկույզ, ապա այդպիսի խորտիկը կարելի է համարել գրեթե լիարժեք սննդի ընդունում՝ սննդային արժեքի տեսանկյունից»,- հավելել է նա։ Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տվել ընտրել առանց շաքարի և աղի նուշ։









