Foto

Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան

Քարոզարշավի առաջին օրվա հակիրճ արդյունքները, գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«1.Հիմնական ընդդիմադիր ուժերը հանդես են եկել հանրությանը ուղղված ծրագրային սոլիդ ուղերձներով։

2.Ն. Փաշինյանը գերազանցում է ստի և կեղծիքի՝ իր իսկ սահմանած ռեկորդը։ Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը։ Սա պատմական անոմալիա է։ Մոտ մեկ ամիս զուգահեռաբար երկու պրոցես է ընթանալու. նոր սոլիդ իշխանության կազմավորման և Փաշինյանի կողմից՝ անառողջ վիճակ ստեղծելու ու հանրության միտքը թունավորելու։    

Ինչպե՞ս գնահատել քարոզարշավի արդյունավետությունը. հասնել նրան, որ այդ անձնավորությանը ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի»,-գրել է նա։