Foto

Մեզ համար կարևոր է ոչ միայն խոսել երիտասարդների մասին, այլ խոսել երիտասարդների հետ

Երասխից հետո մեր հաջորդ կանգառը երիտասարդների հետ հանդիպումն էր։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Աղվերանում, Ռեստարտ քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ռեֆորում 2026»-ի շրջանակում, Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը պատասխանեցին երիտասարդների ամենատարբեր հարցերին՝ անվտանգությունից ու արտաքին քաղաքականությունից մինչև կրթություն և պետության ապագայի տեսլական։

Եթե Երասխը խորհրդանշում է Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության մարտահրավերները, ապա երիտասարդներն այն ուժն են, որը պետք է այդ ինքնիշխանությունը վերածի կայուն ու մրցունակ պետության։

Քաղաքականությունը չի կարող կառուցվել առանց այն սերնդի, որը վաղը որոշումներ է կայացնելու, պատասխանատվություն է կրելու և ձևավորելու է Հայաստանի զարգացման ուղղությունը։
Ու հենց այդ պատճառով մեզ համար կարևոր է ոչ միայն խոսել երիտասարդների մասին, այլ խոսել երիտասարդների հետ»։