Foto

Մասիսի դեմ պայքարը շարունակվում է. հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ»

Տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել` Արարատ սարի պատկերն ամեն տեղից հանել, գրում է «Հրապարակը»։

ԵՊՀ պաշտոնական կայքում հայտարարություն կա, բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը:

Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում ևս առկա է Մասիս սարի սիլուետը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է, իսկ մասնաշենքի ետևում՝ Արարատ լեռը: