Foto

ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել

Տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հանդիպումը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։

Թաալաթբեկ Մասադիկովը Սերգեյ Շոյգուին տեղեկացրել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքների, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2025 թվականի նոյեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի և Ռուսաստանի նախագահության շրջանում կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև մայիսի 26-ին նախատեսված ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի օրակարգը և կազմակերպության գործունեությանը վերաբերող այլ արդիական հարցեր։

2026 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահությունն անցնում է «Հավաքական անվտանգությունը բազմաբևեռ աշխարհում․ միասնական նպատակ, ընդհանուր պատասխանատվություն» կարգախոսի ներքո