Foto

«Skyline» Հայաստանի առաջին երկնաքերերով թաղամասում շինարարական աշխատանքները շարունակվում են

Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում կառուցվող «Skyline»՝ Հայաստանի առաջին, 35 հարկանի երկնաքերերով թաղամասում շինարարական աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են: Նախագիծն իրականանում է հստակ պլանավորված փուլերով՝ պահպանելով քաղաքաշինական և ինժեներական միջազգային ամենաբարձր ստանդարտները։

Ամեն օր մեծաթիվ մասնագետներից բաղկացած թիմն աշխատում է գերճշգրիտ ժամանակացույցով՝ միաժամանակ ապահովելով և՛ արագ ընթացք, և՛ բարձր որակ։ Յուրաքանչյուր փուլում կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ և վերահսկման մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս իրականացնել մասշտաբային նախագիծը։

26-ից 140 քմ մակերեսով բնակարաններ առաջարկող այս համալիրը ստեղծում է քաղաքային կյանքի նոր մակարդակ՝ միավորելով նյույորքյան ոճի ճարտարապետությունը, նորարար լուծումներն ու բարձր հարմարավետությունը։ Skyline-ում բնակարանները հանձնվելու են վերանորոգված և մասամբ կահավորված՝ ապահովելով բարձրակարգ ներքին հարդարում, ներկառուցված խոհանոցային կահույք, ինչպես նաև ամբողջությամբ կահավորված ու սալիկապատված սանհանգույցներ։

«Skyline» նորարարական նախագծի տարածքում ներառված են կանաչապատ տարածքներ, կրթական, բժշկական, սպորտային, ժամանցային և այլ կենտրոններ, որոնք կյանքը դարձնում են ավելի հարմարավետ՝ խնայելով ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը:

Այսպիսով, «Skyline»-ի ակտիվ շինարարությունը ոչ միայն ընդգծում է նախագծի յուրահատկությունը, այլև մոտեցնում է այն պահը, երբ Երևանում կհայտնվի նոր չափանիշներով բնակելի թաղամաս։ Սա կլինի նոր ապրելակերպի ձևավորում, որտեղ քո ժամանակը կառավարվում է առավել արդյունավետ։