Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում»։
Armenia Sputnik–ի տվյալներով՝ ինքնաթիռը ճանապարհ է ընկել Տեխասից՝ միջանկյալ վայրէջք կատարելով ԱՄՆ–ի արևելյան ափին։ Մինչ Երևան հասնելն ինքնաթիռը ևս մեկ կանգառ էլ կատարել է Եվրոպայում։
Դատելով երթուղուց՝ ինքնաթիռում եղել են մի քանի երկրներից արտաքսված քաղաքացիներ։









