Իրանի հրթիռները մեծ մասամբ ոչնչացված են, և հավանաբար հիմա նրանք ունեն դրանց 18-19%-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք լավ զրույց ունեցանք նրանց հետ, և հաջորդ օրը նրանք հանկարծ մոռացան, թե ինչ էր պատահել նախորդ օրը։ Նրանք հպարտ են։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նրանք համաձայնել են դրան։
Իրանի հետ գործարքը կկնքվի, նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել, բայց վերջնաժամկետ չի լինի»,-ասել է Թրամփը։









