Foto

Երևանում հիմա հայը, վրացին, թուրքը, ադրբեջանցին և ԵՄ ներկայացուցիչը միասին նստած են, սա փաստ է. Ռուբեն Ռուբինյան

Երևանում հիմա հայը, վրացին, թուրքը, ադրբեջանցին և ԵՄ ներկայացուցիչը միասին նստած են, սա փաստ է: Այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«Այսօր Երևանում հայ, վրացի, ադրբեջանցի, թուրք և Եվրամիության ներկայացուցիչ միասին նստած են, սա նշանակում է, որ ինչ-որ բան ծրագրում ենք, քննարկում ենք և ճիշտ ուղղությամբ ենք ընթանում։ Այստեղ նստած են իմ ադրբեջանցի գործընկերը, վրացի գործընկերը, թուրք գործընկերը, բայց ինչպես կարող է Թուրքիան և Եվրամիությունը դրական դեր խաղալ Հարավային Կովկասում՝ կապված լինելով Հարավային Կովկասի հետ:

Անշուշտ, առկա երկաթուղիներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ կան, որոնք կապում են Թուրքիան և Վրաստանը Ադրբեջանին, բայց մի կենսական պակասող կապուղի կա՝ Հայաստանը որևէ երկաթուղի չունի դեպի Եվրամիություն, քանի-որ ցավոք սրտի առ այսօր մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև անխոչընդոտ երկաթուղային ուղի ունենալու, ուստի, եթե սա տեղի ունենար, կստեղծեր հսկայական հնարավորություններ թե Հայաստանի համար, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի, և թե Վրաստանի»,- նշել է նա: