Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք։
«Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Երբ մենք սկսում էինք Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը, ես բազմաթիվ առաջարկներ արեցի իմ հայ գործընկերոջը, և դրանցից ոչ մեկը միտված չէր Թուրքիային օգուտ բերելուն։ Իմ գլխավոր նպատակը հայ ժողովրդի բարեկեցությանն ու ավելի լավ ապագային նպաստելն էր։
Ես ապրել եմ հայ ժողովրդի մեջ Լոս Անջելեսում, երբ այնտեղ աշխատում էի, այնուհետև՝ Բեյրութում։ Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք»,- նշել է նա։









