Foto

Թուրքիայից հերքել են հունիսի 4-ին սահմանային անցակետերի բացման մասին լուրերը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հերքել են լրատվամիջոցների հաղորդագրությունները Հայաստանի հետ սահմանի բացման ամսաթվի մասին։

Անկարայի դիվանագիտական ​​աղբյուրները նշել են, որ Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման ճշգրիտ ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման չորս տարի տևող գործընթացի շրջանակներում մինչ օրս ձեռնարկվել են բազմաթիվ վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք ներառում են տրանսպորտը, մշակույթը, առևտուրը և կրթությունը։ Սահմանային հարցի վերաբերյալ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում նաև որոշումների արագ իրականացման նպատակով, եթե դրանք կայացվեն։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր երկրի կողմից Հայաստանի հետ տարվող գործընթացը նոր թափ կստանա։ Սահմանային անցակետերի բացման ժամանակացույց դեռևս չկա», – նշել են Անկարայից։

Ավելի վաղ թուրքական թերթերից մեկը պնդել էր, թե Հայաստանի հետ սահմանային անցակետի բացումը նախատեսված է հունիսի 4-ին։ Հրատարակության համաձայն՝ 1993 թվականից փակված հայ-թուրքական սահմանը կարող է վերաբացվել Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ։ Թերթը նշել է, որ Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները հաստատվել են 1918 թվականի հունիսի 4-ին, և անցակետի բացումը կարող է համընկնել այդ տարեդարձի հետ։