ԱՄԷ-ի Ֆուջեյրա կամ Ջեբել Ալի նավահանգիստներում հնչել են պայթյունի ձայներ։ Այս մասին տեղեկանում ենք Tasnim պարբերականից։
ԱՄԷ-ն հայտնել է՝ ՀՕՊ համակարգերը ներկայումս արձագանքում են հրթիռային սպառնալիքին։
ԱՄԷ-ն հաստատել է, որ Իրանն արձակել է 4 թևավոր հրթիռ, որոնցից 3-ը ՀՕՊ-ը որսացել է, 1-ն ընկել է ծովը։
Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։









