ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը այսօր Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ տեսակապով հեռարձակված Ալիևի ելույթին ու Փաշինյանի պահվածքին է արձագանքել.
«Ալիևն իր ելույթում արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում ու Արցախի ղեկավաներին՝ «պատերազմական հանցագործներ», իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենքյու»։
Լսեցի՞ք Ալիևի ելույթը։
Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ»։
Բաքվի հայ պատանդներին անվանեց «պատերազմական հանցագործներ»։
Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի բան էլ ասում է՝ «թենքյու»։
Սա է ձեր բերած խաղաղությունը։
Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։
Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիևի ձևակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ «թենքյու»։
Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ՝ դու՞ք»։









