Լավ հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարևոր է, որ մենք վերականգնենք մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։
Նաև խոսեցինք տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել այս տարի՝ Կիևում։









