Ակտիվ լրագրող Նարեկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ դիմել է Մարիաննա Շահինյանին՝ «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենին.
«Մարիաննա Շահինյանն է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը։ Նա, ըստ երևույթին, կարծում է, որ առավոտյան ժամը 11-ից մինչև հաջորդ օրվա ժամը 7-ը կարելի է ապրել առանց ջրի։
Տիկին Մարիաննա, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի․ Դուք աշխատանքից տուն գնալուց հետո օգտվո՞ւմ եք զուգարանից, լողանո՞ւմ եք, ջուր խմո՞ւմ եք։ Եթե՝ այո, ապա ի՞նչ խորհուրդ կտաք պարտաճանաչ ջրի վարձը վճարող քաղաքացիներին, երբ նրանք տուն են մտնում և ջուր չկա, իսկ Ձեր ղեկավարած ընկերությունից հայտնում են, որ ջուրը կլինի միայն հաջորդ օրը։
Խնդրում եմ ասել՝ ինչպես եք կարողանում 21 ժամ ապրել առանց ջրի, որպեսզի մենք էլ փորձենք հետևել Ձեր օրինակին»,- գրել է նա։









