Foto

Սեզոնային ալերգիկ ռինիտ

Սեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման պատճառն օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի և մոլախոտերի ծաղկափոշին է: doctors.am-ի փոխանցմամբ՝ ծառերի ծաղկափոշին ամենատարածվածն է գարնանը, հետևաբար այս շրջանում որոշ երեխաների մոտ կարող են նկատվել ալերգիկ ռինիտի ախտանիշներ:

Սեզոնային ռինիտներն առավել բնորոշ են մինչև 5 տարեկան երեխաներին՝ որպես ալերգիայի առաջին դրսևորում:

Հիմնական ախտանիշներն են՝

  • քթի փակվածություն
  • քթահոսություն
  • քոր՝ աչքերի և քթի հատվածում
  • աչքերի կարմրություն
  • փռշտոց

Ախտանիշները սովորաբար առաջանում են ալերգենի հետ շփումից հետո` րոպեների ընթացքում։ Ախտանիշների արտահայտվածությունը փոփոխվում է սեզոնի ընթացքում` ի պատասխան օդում եղած ծաղկափոշու խտության: