Foto

Իրանից բխող սպառնալիքը ԱՄՆ-ի և նրա զինված ուժերի համար շարունակում է մնալ նշանակալի․ Թրամփ

Իրանից բխող սպառնալիքը ԱՄՆ-ի և նրա զինված ուժերի համար շարունակում է մնալ նշանակալի։

Այս մասին Դոնալդ Թրամփը հայտնել է Կոնգրեսին ուղղված նամակում։

Ամերիկայի նախագահը հասկացնել է տվել, որ հակամարտությունը, հնարավոր է, «հեռու է ավարտված լինելուց», այդ պատճառով ԱՄՆ զորքերը առայժմ կմնան տարածաշրջանում։

«Համապատասխանաբար, պաշտպանության նախարարությունը անհրաժեշտության դեպքում և նպատակահարմարության սահմաններում շարունակում է ուժերի դասավորության ճշգրտումը պատասխանատվության գոտում գտնվող առանձին երկրներում՝ Իրանից և նրա պրոքսի ուժերից բխող սպառնալիքներին հակազդելու, ինչպես նաև Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցներին և գործընկերներին պաշտպանելու համար», — նշված է նամակում։