Foto

Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է եղել․ քննարկվել են ԱԽ իրավասության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ իրավասության ընթացիկ հարցեր։