Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրից 10 երեխա հիվանդանոց չի տեղափոխվել։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասել է Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր՝ Բալահովիտ գյուղում 10-ից ավելի երեխա տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Նա գրել էր, որ Բալահովիտի ջրատարն այնքան կեղտոտ է, որ այդ տիրող գարշահոտի և մլակների պատճառով գյուղի երեխաների մոտ առողջական խնդիրներ են առաջանում։









