Foto

Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Վլադիմիր Պուտինի վերաբերյալ Արման Ծառուկյանի հայտարարությունը

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ֆինանսապես օգնել է Դաղստանում մարզադահլիճ կառուցել։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Ավելի վաղ Ծառուկյանը նշել էր, որ ՌԴ նախագահը, ի նշանավորումն մարտիկի ունեցած վաստակի և երկրին մատուցած ծառայությունների, ֆինանսավորել է նրա մարտարվեստների դպրոցի կառուցումը։ Լեգենդար ռուսաստանցի մարտիկը սոցիալական ցանցերում կտրականապես հերքել է այս տեղեկությունը.

«Դա բացարձակ սուտ է։ Ոչ ոք երբեք չի վճարել իմ հաշիվները և ինձ համար մարզադահլիճներ չի կառուցել», — գրել է Նուրմագոմեդովը։

Հիշեցնենք, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անվան մարտարվեստների դպրոցը Մախաչկալայում բացվել է դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 2-ին։

Անդրադառնալով մարզիկների վիճակագրությանը՝ նշենք, որ Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում։ Այդ մենամարտում նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ է տարել Դեն Հուկերի նկատմամբ։ Ներկայումս նրա պրոֆեսիոնալ ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։