Foto

Հայաստանի և Անգոլայի պաշտոնյաները կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց ազատել Հայաստանի և Անգոլայի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրի պահանջից։

Որոշման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի նախագիծը անգոլական կողմը Ռուսաստանում ՀՀ դեսպանության միջոցով մեր արտգործնախարարությանն է փոխանցել 2024թ. հոկտեմբերի 18–ին:

«Անգոլան քաղաքական և տնտեսական առումով հանդիսանում է Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի նշանակալի երկրներից մեկը: Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի օրակարգի ձևավորմանը և հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: