Foto

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Reno» բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lincoln»-ին. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, «Reno» մակնիշի աղբատար բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lincoln» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lincoln»-ը հայտնվել է ծառերի մեջ։