Foto

Կանդազը հացադուլ է հայտարարել

Երկու ամսով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ  հետախույզ Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել, տեղեկությունը Aysor.am-ին հաստատեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

Նրա խոսքով՝ Ավանեսյանը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի:

«Հացադուլն ի նշան իր դեմ կատարված ապօրինի իրավական գործընթացի է, այս ապօրինությունների, որը տեղի ունենում Ավանեսյանի և իր թիմակիցների հանդեպ», - փոխանցեց Մելոյանը: 

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքի։  Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, որտեղ ենթադրաբար լսվում էր Արթուր Ավանեսյանի ձայնը: