ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։
Ի մասնավորի՝
– սննդի կառույցում առկա արհեստական օդափոխության համակարգը եղել է անսարք,
– պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են բորբոսնած, ինչը կանխարգելել է դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,
– առաստաղը եղել է ոչ նորոգ, առկա են եղել բորբոսի, կեղտի կուտակումներ և մասնիկների թափվելու վտանգ,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:









