Foto

Հայաստանում ՏԱՑ-ը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1 տոկոս

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Արդյունաբերություն – 13.4 %
Շինարարություն – 22.0 %
Առևտուր – 2.1 %
Ծառայություններ – 7.4 %
Գյուղատնտեսություն – -5.2 %