Եվրամիությունը մշակում է դաշինքի անդամ երկրներից մեկի վրա տարբեր տեսակի հարձակումներին համատեղ արձագանքման ծրագրեր, այդ թվում՝ եթե Միացյալ Նահանգները չկարողանա աջակցություն ցուցաբերել եվրոպացիներին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ԵՄ պաշտոնյաները մշակում են համատեղ արձագանքման ծրագիր դաշինքի որևէ անդամի վրա հարձակման դեպքում, անկախ նրանից՝ դա կլինի սովորական զինված ուժերի հարձակում, թե կիբերհարձակում»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։









