Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի հայերի միությունը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Կիևի հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ՝ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյաննի գլխավորությամբ, ուկրաինական եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանի ու բարեկամ երկրների դեսպանատների դիվանագետներ։
Միջոցառումը տեղի է ունեցել Կիևի կենտրոնում 20-րդ դարում ուկրաինացի և հայ ժողովուրդների զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ։
Ըստ տեղեկությունների՝ ոգեկոչման միջոցառումներ տեղի են ունեցել նաև Ուկրաինայի բազմաթիվ շրջաններում, որտեղ թույլ է տվել ռազմական իրավիճակը։









