Foto

Բժիշկները զգուշացրել են ուտեստի մասին, որը չի կարելի ուտել փլավի հետ

Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է լյարդաբան Տատյանա Վասիլևան։

«Փլավի հետ ուտում են միայն փլավ,աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց։ այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան»,- զգուշացրել է Վասիլևան։

Նա պարզաբանել է, որ փլավն ինքնին պարունակում է շատ ճարպ, իսկ մայոնեզն ավելացնում է կալորիաները, ինչը կտրուկ մեծացնում է ենթաստամոքսային գեղձի և լյարդի վրա ծանրաբեռնվածությունը։