Foto

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ ԵԱ-ի եզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Սուրեն Աղաջանյանը մրցեց Ադրբեջանից Նիհատ Մամադլիի հետ ու բացարձակ հաղթանակի հասավ` տուշե:

Հայաստանի հավաքականից ԵԱ-ի եզրափակիչում է Մալխաս Ամոյանը, ով ապրիլի 21-ին կմրցի ոսկե մեդալի համար: