ԱՄՆ պատերազմի նախարարությունը հայտնել է Միացյալ Նահանգների զինված ուժերի Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության (INDOPACOM) պատասխանատվության գոտում Tifani լցանավի կալանման մասին։ Այս մասին Պենտագոնը գրել է X-ի իր էջում:
«Այս գիշեր ԱՄՆ զինված ուժերն INDOPACOM-ի պատասխանատվության գոտում իրականացրել են պատժամիջոցների ներքո գտնվող M/T Tifani լցանավի զննում և կալանում և բարձրացել են առանց երկրի նշման նավի վրա՝ առանց որևէ միջադեպի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները կշարունակեն միջոցներ ձեռնարկել մատակարարումների այն ցանցերի կասեցման համար, որոնք ԱՄՆ-ն համարում է անօրինական, և որոնք նյութական աջակցություն են ցույց տալիս Իրանին:









