Foto

Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները, վերջնարդյունքում մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ այնուամենայնիվ, չի սպասում չորեքշաբթի օրը լրացող հրադադարի երկարաձգմանը։

Թրամփի պնդմամբ՝  Իրանն այլընտրանք չունի, քանի որ ԱՄՆ-ն վերացրել է նրա նավատորմը, ռազմաօդային ուժերը, ինչպես նաև առաջնորդներին, ինչը, Միացյալ Նահանգների նախագահի բնութագրմամբ, դժվարացնում է իրավիճակը։