Foto

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը, հայտնում են ոստիկանությունից։

«Քրեական ոսիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 17-ին Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատամուտ գյուղի հարակից դաշտում գտնվող կիսաքանդ շինության մոտ զենք-զինամթերք է թողել։

Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, նռնականետի 8 արկ, նռնականետի արկի 17 լիցքավորիչ և տարբեր տրամաչափի 1655 փամփուշտ։ 

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։