Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա արդեն տանն է, այս մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավտոբուսում դանակահարության դեպքին։
«Այսինքն` տևական բժշկական հսկողության տակ լինելու անհրաժեշտություն չի եղել, ինչն իրականում չի չեղարկում այն փաստը, որ սա շատ զարհուրելի ու անընդունելի դեպք է»,-նշել է փոխքաղաքապետը։









