Ղազարավանի մենաստանի միանձնուհիներն ուխտագնացության էին մեկնել Գուգարաց թեմ:
Միանձնուհիներն ուխտագնացությունից առաջ այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի, մասնակցեցին առավոտյան ժամերգությանը և ստացան քահանա հայրերի օրհնությունը:
Գուգարաց թեմում մինչ սրբավայրեր այցելելը, միանձնուհիներին հյուրընկալեց Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Սրբազան Հայրն իր օրհնությունը և գնահատանքը փոխանցեց քույրերին, ներկայացրեց թեմի գործունեությունն ու վանքերի պատմությունը:
Քույրերն այցելեցին Օձունի Սուրբ Աստվածածին վանք, Արդվիի Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ ուր ամփոփված է Սուրբ Հովհաննես Օձնեցի Հայրապետը, այնուհետև ուղևորվեցին Հաղպատ և Սանահին վանական համալիրներ, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանք:
Ուխտավորներն աղոթեցին անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևոր դասի անսասանության, մեր հայրենիքի և զավակների համար:









