Foto

ՎՏԲ-ի նախկին թոփ-մենեջեր Տեր-Ավանեսովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

ՎՏԲ-ի նախկին թոփ-մենեջեր Տեր-Ավանեսովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ նախկին թոփ մենեջերին միջազգային հետախուզում են հայտարարել ՌԴ Պաշտպանության նախարարությունից կատարված հափշտակության գործի շրջանակում։

Տեր-Ավանեսովին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության հոդվածով։ Խոսքը կարող է վերաբերել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շինարարության նախկին փոխնախարար Յուլիա Մերվաեզովայի գործին, որին մեղադրում էին պետական պայմանագրերի միջոցով ռազմական օբյեկտների կառուցման հետ կապված խարդախության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՎՏԲ-ի նախկին փոխնախագահ Տեր-Ավանեսովը Ռուսաստանում հեռակա կարգով կալանավորվել է։