Մոսկվայում ռուսական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որի ընթացքում «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Նոյեմբերյան (2025թ.) նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքի և Հավաքական անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին» թեմայով զեկույցով հանդես է եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:
Ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մանրամասն քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը, քննարկել կազմակերպության անդամ պետությունների օրենսդրությունների միասնականացման հարցերը, որոնք կարգավորում են Հավաքական անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու հարցերը:









