Foto

ԵԱՏՄ երկրները համաձայնագիր են ստորագրել

ԵԱՏՄ երկրները համաձայնագիր են ստորագրել օդերևութաբանական ծառայությունների վերաբերյալ վարչական համագործակցության մասին:

 

Փաստաթուղթն ուղղված է անդամ օդերևութաբանական ծառայությունների գործունեության ոլորտում արդյունավետ տեղեկատվական փոխանակման ապահովմանը։

Համաձայնագրով սահմանվել է այն տեղեկությունների ցանկը, որոնց հասանելիությունն ապահովվում է Միության երկրների պաշտոնական կայքերում: Բացի այդ, փաստաթուղթը սահմանում է կողմերի միջև փոխանակման համար տեղեկատվության ցանկը:

 

Համաձայնագիրը թույլ կտա կարգավորիչներին օպերատիվ կերպով փոխանակել տվյալները, կանխել իրավախախտումները և խթանել ԵԱՏՄ երկրներում օդերևութաբանական ծառայությունների շուկայի զարգացումը: