Foto

Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկագիր.

Ապրիլի առաջին տասնօրյակ

Տասնօրյակի ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարացրել են դաշտային աշխատանքների իրականացումը։

Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։

Որոշ լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել հանգույցային արմատների առաջացման և թփակալման փուլերում, տեղ-տեղ հնդավորները թույլ բողբոջել են։ Նախալեռնային շրջաններում աշնանացանը դեռ ցողունակալման փուլում է, իսկ Արարատյան դաշտում երևացել են ծեղացողունի ներքին հանգույցները։